ԿարևորՀասարակություն

Ճանապարհների միջին նորոգում՝ Երևանում

Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհների միջին  նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Ժամանակի ընթացքում քայքայված ու վնասված փողոցները ամբողջությամբ ասֆալտապատվում են:

Ճանապարհների նորոգումն իրականացվում է փուլ առ փուլ: Փոխադրամիջոցների երթևեկությունը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին:

Մայրաքաղաքում ճանապարհների միջին նորոգման ու բակային տարածքների փոսալցման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում աշխատանքները կմեկնարկեն մյուս վարչական շրջաններում:

Կարդացեք նաև

Back to top button