

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Կառավարության կողմից Գումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականը հաստատելուց հետո այսօր հանրապետության երկրորդ քաղաքում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը լրագրողներին ներկայացրեց նորընտիր քաղաքապետին՝ Սամվել Բալասանյանին։
Նոր քաղաքապետը պատրաստ է համագործակցել թե նակխկին ու նրա թիմակիցների, թե բոլոր այն ուժերի հետ, որոնց օգնությամբ քաղաքում հնարավորություն կլինի դրական փոփոխություններ իրականացնել։
«Պետք է կարողանանք բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել»,- ասել է Սամվել Բալասանյանը։