ԿարևորՀասարակություն

Հայտնի են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի հաղթողները

Հունիսի 15-ին տեղի է ունեցել «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի մրցանակաբաշխությունը։

Մրցույթը երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան) հայտարարել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի հայերի միությունը։ Մրցույթով սահմանվել էին 1-ին և 2-րդ կարգերի մրցանակներ 4 անվանակարգերում 2021-2023 թվականներին հրապարակված գիտական հոդվածների, հոդվածների շարքի, մենագրությունների կամ արտոնագրված աշխատանքների համար: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է:

«Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակ է շնորհվել ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից Արմեն Սարգսյանին։ 2-րդ կարգի մրցանակ ստացել են Երևանի պետական համալսարանից Տիգրան Աբրահամյանը և ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտից Արմեն Վաղարշակյանը։

«Քիմիա և Երկրի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակը շնորհվել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից Էլմիրա Հակոբյանին։ 2-րդ կարգի մրցանակը ստացել է Երևանի պետական համալսարանից Գոհար Շահինյանը։

«Կյանքի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակին արժանացել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Արսեն Առաքելյանը։ 2-րդ կարգի մրցանակը ստացել է Երևանի պետական համալսարանից Կարեն Թռչունյանը։

«Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակը ստացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ագգագրության ինստիտուտից Հայկ Հակոբյանը։ 2-րդ կարգի մրցանակը շնորհվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտից Մերի Սարգսյանին։

Մրցանակակիրները պարգևատրվել են դրամական պարգևներով և արժանացել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի հայերի միության պատվավոր դիպլոմների:

Back to top button