Լոռու Գիտելիքի նորարարական հաբի հետ միասին Արցախից բռնի տեղահանված կանանց ու երիտասարդների համար իրականացվում է SkillsUP — Զարգացում՝ հանուն ինտեգրման ծրագիրը։ Իրականցվել են հյուրընկալության ոլորտի տեսական ու գործնական դասընթացներ։ Նաև կկազմակերպվի հանդիպում զբոսաշրջության ոլորտի գործատուների հետ՝
հարցազրույցներ անցնելու եւ աշխատանքի ընդունվելու համար։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Հովսեփյանը և Skills Up — Զարգացում հանուն ինտեգրման ծրագրի մասնակից Արման Արզումանյանը:




