ԿարևորՔաղաքական

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան, հայտնում է Պետդեպը։

Օ’Բրայենը կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը, ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

Պետքարտուղարի օգնականը նաև կգլխավորի հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումը, որը կգնահատի երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և կքննարկի հետագա քայլերը: Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև

Back to top button