ԿարևորՔաղաքական

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին»,- այսօր Բելառուսում տեղի ունեցած նիստի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որում ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է անդամ երկրների ղեկավարներից կազմված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը։ Եվրասիական միջկառավարական խորհուրդը հանդիպում է տարին երկու անգամ։

Հայաստանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնում էր Մհեր Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Back to top button