ԿարևորՀասարակություն

Եվս մեկ առիթ` ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի´ երեխաներ,

Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:

Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։

Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»,- ասված է ուղերձում:

Կարդացեք նաև

Back to top button