Ազգային արժեքներ

Մելանյա Աբովյան-80․ «Ազգային արժեքներ»

1970-80-ականներին նա իր հմայիչ ձայնով ու կատարողական վարպետությամբ ցանկացած հանդիսության ու համերգային ծրագրի զարդն էր, դասական ու ժողովրդական երգի անզուգական մեկնաբանը։

Նրա երգարվեստը բարձր են գնահատել ժամանակի երաժշտագետները, դիրիժոր Օհան Դուրյանը, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, Լուսինե Զաքարյանը և սփյուռքի՝  նրա արվեստի երկրպագուները։

Նրա հրաշալի, ինքնատիպ կատարումների ձայնագրությունները տեղ են գտել Հանրային ռադիոյի երաժշտական բաժնի ոսկե ֆոնդում։

Back to top button