Սփյուռքի ձայնը

Ժամանակակից գրողներին պետք է ճանաչել ու նրանց գործերով դաստիարակվել. «Սփյուռքի ձայնը»

Հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր Խաչիկ Մանուկյանը ՌԴ հայ համայնքում էր: Նրա և հայ ընթերցասերների հանդիպումը կազմակերպել էր մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկը՝ ռուսաստանաբնակ գրող Գայանե Փայտյանը: Նա նշում է, որ օտարության մեջ ապրող հայ մարդը չպետք է հեռանա հայ գրականությունից և պետք է ճանաչի  ժամանակակից գրողներին:

«Թեև այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բազմաթիվ են խնդիրները, սակայն գրականությունը և գրողները պետք է դառնան այն կարևոր միջոցը, որը կարող է համախմբել ու ճիշտ ճանապարհ ցույց տալ», — նշում է Գայանե Փայտյանը:

Գրողներից շատերն այսօր իրենց վստահված՝ հայապահպան ու հայրենասիրություն քարոզող ուղուց տեղափոխվել են սեփական խնդիրները ու անձնական հարցերը լուծելու հարթակ` ասում է Փայտյանը։

«Խաչիկ Մանուկյանն այն եզակի գրողներից է, որը գրում է սիրո, հայրենասիրության ու մեր հերոսների մասին՝ խորքային ու նպատակային ստեղծագործություններ դնելով ընթերցողների սեղանին»:

Նման հանդիպումները սփյուռքում անհրաժեշտ և այժմեական են, քանի որ մոտեցնում են գրողներին ու հայությանը, նրանք լսում են միմյանց ու նպաստոմ նոր ու մեր ժամանակների համար կարևոր գործեր ստեղծելուն:

Back to top button