Հայագիտակ

Մուրացանի գարունը գալիս էր մեկ ծաղկով. «Հայագիտակ»

Այս տարի Մուրացանի ծննդյան 160-ամյակն է։ Բանասիրական գիտությունների դոկտոր Զինաիդա Բալայանն ասում է. «Մուրացանի թե՛ պատմական վեպերի, թե՛ ժամանակակից կյանքին նվիրված վեպերի հերոսները ձգտում են փոխել իրադարձությունների ընթացքը, հնարավորինս լավացնել կյանքը, ինչպես, օրինակ, քույր Աննան` «Խորհրդավոր միանձնուհին» վեպում»։

Իհարկե, անհատի դերի չափազանցումը բնորոշ էր ռոմանտիզմին գրականության մեջ։ Իսկ Մուրացանը այդ ուղղության ամենավառ ներկայացուցիչն է հայ գրականության մեջ։ Գուցե մեկ անհատը չի կարող փոխել պատմության ընթացքը, բայց չէ՞ որ Աշոտ Երկաթի, Գևորգ Մարզպետունու, Անդրեաս Երեցի և գրողի շատ ուրիշ հերոսների օրինակով դաստիարակվել են ազգային-ազատագրական շարժման շատ գործիչներ։

Ամեն ժամանակ իր հերոսներն է ծնում` դրական, թե բացասական։ Մուրացանի հյութեղ, կենդանի հերոսները այսօր էլ ապրում են, օգնում համեմատությունների միջոցով հասկանալ այսօրվա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Back to top button