Հայագիտակ

Ազնավուրի հավերժական սերը. «Հայագիտակ»

Այս տարի Շառլ Ազնավուրի 100-ամյակն է, մինչդեռ սիրված երգչի կատարումները` երգ, թե կինոդեր, թարմ են ու գրավիչ։ Նրա հոբելյանի առթիվ Ճարտարապետության թանգարանում մայիսի 22-ին կբացվի ցուցահանդես, որտեղ կարելի է տեսնել նրա հին ձայնապնակները, մինչև օրս չցուցադրված լուսանկարներ կամ կինոնկարների ազդագրեր։

Կազմակերպիչներից են պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը և Ucom-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Հայկն ասում է. «Իմ ու Ազնավուրի կապը գալիս է մանկությունից։ Ծնվել ենք նույն օրը։ Եվ ամեն տարի զարմանում էի, թե ով է էս պապին ու նրա նկարն ինչո՞ւ է իմ ծննդյան օրը դրվում»։

Բոլոր ցուցանմուշները Դեմոյանի և Յիրիկյանի հավաքածուներից են։ Փակվելուց հետո ցուցահանդեսի բոլոր ցուցանմուշները կփոխանցվեն Ազնավուրի թանգարանին։

Back to top button