Մշակույթ
«Կինոտավր» կինոփառատոնին Աննա Մելիքյանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր
Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Փորձություն» համր կինոնկարը արժանացել է ռուսական «Կինոտավրոս» 25-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Համր ֆիլմը նաև մրցանակ է ստացել լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը ստացել է ռուսաստանաբնակ հայազգի երիտասարդ ռեժիսոր Աննա Մելիքյանը՝ «Աստղ» ֆիլմի համար: Այս կինոնկարի գլխավոր դերակատարուհիներից Սեվերիա Յանուշաուսկայտեն արժանացել է լավագույն կին դերասանի կոչմանը: Լավագույն դերասան է ճանաչվել Ալեքսեյ Ֆիլիմոնովը: Նշենք, որ Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը (2007 թ.) արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակի։ «Կինոտավրոս» կինոփառատոնն անցկացվել է հունիսի 1-8-ը: