
Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար ՀՀ ԱԳՆ–ն երկխոսության կոչ է անում։ Այդ մասին X–ի միկրոբլոգում գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Տես՝ Իսրայելի վրա իրանական հարձակումների ալիքը տևել է շուրջ 5 ժամ
«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,– նշել են գերատեսչությունից։
Escalating tensions in the #MiddleEast are cause for grave concern. We urge to prioritize dialogue. Further confrontation must be avoided.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) April 14, 2024




