ԿարևորՄշակույթ

«Բարեկամություն» անսամբլը հանդես կգա «Ֆրանկոֆոնիան պարի լեզվով» խորագիրով համերգային ծրագրով

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում հանդես կգա «Ֆրանկոֆոնիան պարի լեզվով» խորագիրը կրող համերգային ծրագրով:

Համերգին մասնակցություն կունենան նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները: Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն տարբեր ազգերին և ժողովուրդներին բնորոշ պարեր` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան:

Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է ֆրանսերեն բառից:

Կարդացեք նաև

Back to top button