ԿարևորՀասարակություն

Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար

Չնայած զինվորականների տեղաշարժի վերաբերյալ որոշ պնդումներին՝ քաջալերող է, որ Հայաստանում եվրոպական քաղաքացիական առաքելությունը հերքել է դրանք՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրիմացությունները և կեղծ ընկալումները», — գրել է Կլաարը:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ:

Կարդացեք նաև

Back to top button