Հայագիտակ

Ֆրանսիական «Կամպուսը» մտահոգված է մշակութային հուշարձանների ճակատագրով. «Հայագիտակ»

Ֆրանսիական «Կամպուս» կազմակերպության ուշադրության կենտրոնում վտանգված մշակութային հուշարձաններն են։ Օրերս փարիզում կայացած աշխատաժողովի նպատակն էր պատմել, ցույց տալ, թե ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ հնադարյան հուշարձաններին, դրանք առավել հետաքրքիր դարձնել այսօրվա տեսանկյունից։

Վիմագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը պատմում է. «Եղանք Փարիզի հնագույն գրադարաններից մեկում, որը նորացվել էր, զինվել ժամանակակից տեխնիկայով։ Այցելեցինք միջնադարյան մի դղյակ, որը վերանորոգվել և ավելի հարմար էր դարձել զբոսաշրջիկների համար։

Ծրագրի ավարտից հետո ես այցելեցի Վիեննայի Մխիթարյան միաբանություն, ծանոթացա նրա գանձերին, իմացա խնդիրների մասին»։

Վիեննայի Մխիթարյան միաբանությունը շարունակում է իր հայապահպան գործունեությունը և վայելում է երկրի կառավարության հարգանքն ու հովանավորությունը։

Back to top button