ԿարևորՔաղաքական

Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը. Կոբախիձե 

Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նա ասել է, որ Վրաստանը Հայաստանի հետ համագործակցել են տարիներ շարունակ և եղբայրական հարաբերություններ են ունեցել և իրենց նպատակն է խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների վրա:

«Նիկոլ Փաշինյանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- նշել է նա:

Վրաստանի վարչապետը հայտնել է, որ զրուցել են տարածաշրջանային զարգացումների մասին: Համատեղ ջանքերով պետք է պայքարենք առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում:

Վրաստանի վարչապետը հուսով է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը  կստորագրվի:

Կարդացեք նաև

Back to top button