ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Իմ առօրյան անցնում է Եռաբլուրում․ Դավիթ Դավթյան․ «Կյանքին ասել այո՛»

Դավիթ Դավթյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 27-ին  Երևանում։ Ապրում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում։ Նույն բակում, նույն դպրոցում, անգամ բանակ զորակոչվելիս չորս ընկերներով միշտ միասին էին։ Նրանց հետ են կապված Դավիթի բոլոր հիշողությունները, այսօր՝ ամենացավոտ, ամենատխուր մտքերը։ «Իմ առօրյան անցնում է Եռաբլուրում, ընկերներիս հետ։ Արթուրը զոհվել է Տավուշում՝ հուլիսյան դեպքերի ժամանակ, Արամը՝ 44-օրյային Ջրականում։

44-օրյա պատերազմը Դավիթը դիմավորեց Արցախի Մարտակերտի շրջանում, որտեղ ծառայության էր անցել 2019-ի ամռանը։ Մարտակերտից զատ կռվել է նաև Մատաղիսում, որտեղ  էլ հոկտեմբեի 14-ին բեկորային վիրավորում է ստացել թիկունքի հատվածում։ Վերականգնվելուց հետո շարունակել է ծառայությունն ու զորացրվել 2021-ի ամռանը։

Back to top button