Հայագիտակ

Ինչպես Զահրատին ճանաչեցին խորհրդային Հայաստանում. «Հայագիտակ»

Զահրատն արդեն մի քանի գրքի հեղինակ էր, երբ ձնհալի տարիներին նրան բացահայտեց սկսնակ գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը։ Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, գրող, բանաստեղծ Գոհար Գալստյանն ասում է. «Թոփչյանը Զահրատին ներկայացրեց «Գունավոր սահմաններ» գրքույկով, որտեղ բանաստեղծը փորձ էր անում վերացնել բոլոր սահմանները` Սփյուռքում մարդկանց և տարբեր խավերի միջև, իսկ Հայաստանում մեր երկրի և աշխարհի միջև»։

Զահրատի պարզ, ջերմ, հումորով լի ու մարդկային պոեզիան սիրվեց նաև Հայաստանում։ Նրա գրքերը տպագրվում էին մեծ տպաքանակներով, չէ՞ որ մենք բոլորս Կիկո էինք` նրա սիրած բանաստեղծական հերոսը։ Գրականության և արվեստի թանգարանում այսօր գտնվում է Զահրատի արխիվի մեծ մասը։

Back to top button