Սփյուռքի ձայնը

Անգլիացի երաժիշտները կներկայացնեն հայկական երգերի իրենց մշակումները. «Սփյուռքի ձայնը»

Նախորդ տարի հուլիսին Հայաստանում անցկացվեց կիթառի ազգային փառատոն։ Այն երեք հիմնական նպատակ ունի․

  • Հայ կիթառահարների հաջորդ սերնդին հզորացնելու համար տրամադրել անսամբլային ուսուցում և երաժշտություն ստեղծելու խորը  փորձառություն՝ զարգացնելով երիտասարդ երաժիշտների  տաղանդները։
  • Կոնսերվատորիայի կիթառի  բաժնում սովորող  ուսանողների հմտությունները ներկայացնելու հարթակ տրամադրել՝ առաջ մղելով նրանց գեղարվեստական զարգացումը կատարողական հնարավորությունների միջոցով։

  • Դասական կիթառի զարգացման համար Հայաստան հրավիրել միջազգային արտիստների՝ ոգեշնչում  և առաջնորդություն առաջարկելով հայ երիտասարդներին։

Փառատոնը անցկացվելու է նաև այս տարի հուլիսին։ Փառատոնի հիմնադիր, ծնունդով Իրանից, լոնդոնաբնակ Մեղեդի Թիլիմյանը նշում է, որ սպասելիքները փառատոնի անցկացումից արդարացել են։

«Հայաստանում կիթառի աշխարհում իմ կապը Լինա Հայրապետյանի և Հակոբ Ջաղացպանյանի հետ էր։ Վերջինի շնորհիվ կոնսերվատորիայում փորձեր անցկացվեցին ուսանողների  մասնակցությամբ, իսկ Լինան նաև նպաստեց փառատոնի տարածմանը՝ տեղեկացնելով տարբեր դպրոցների աշակերտներին և այլն»։

Մեկ շաբաթ տևած փառատոնը զարմանալի ջերմությամբ անցավ։ Երևանում և Գյումրիում  անգլիացի ու հայ երաժիշտների  մասնակցությամբ բացի համերգը նաև վարպետության դասեր անցկացվեցին», – ասում է Մեղեդին։

Անգլիացի երաժիշտներից մեկը՝ Քրիս Սթելը, Մեղեդի Թիլիմյանի ամուսինն է, որը 2010-թվականին առաջին անգամ գալով Հայաստան՝ սիրահարվել է երկրին ու նրա մշակույթին։

«Արդեն չորս տասնյակ անգամ Հայաստան եկած Քրիսը և անգլիացի այլ երաժիշտներ համերգներին պարտադիր հնչեցնում են հայկական երաժշտություն։ «Քրիսն այսօր ուսոումնասիրում է մեր կոմպոզիտորների ու աշուղների գործերը։ Զարմանում և հիանում է` յուրաքանչյուր անգամ դրանք լսելով։ Շատ գործեր պարտադիր ունենում են կիթառի համար նախատեսված երաժշտություն», պատմում է Մեղեդի Թիլիմյանը։

Մեղեդի Թիլիմյանը երաժշտական կրթություն է ստացել Իրանում։ Ասում է, որ նախատեսում է Իրանի կիթառի աշխարհին ծանոթացնել անգլիացի երաժշխտներին, իսկ հետագայում հայկական և իրանական երաժշտությունը ներկայացնել միջազգային հանրությանը։

Փորձելու ենք փառատոնը դարձնել միջազգային՝ ասում է։

Back to top button