ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մեր դասարանի զորակոչված բոլոր տղաները մասնակցում էին պատերազմին․ Գոռ Պետրոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Գոռ Պետրոսյանը ծնվել է 2000 թվականին Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում։ 2018-ին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 2019-ի ձմռանը զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Մատաղիսի շրջանում։ Ծառայության ավարտին 100-120 օր էր մնացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Պատերազմի 6-րդ օրն էր, երբ թողեցին Մատաղիսը։ «Հատկապես ծանր էր անցնել  այն հատվածով , որտեղ քսան հերթափոխ դիրք էի պահել։ Այնպիսի զգացողություն էր, որ քեզ քո տնից հանում են»,-ասում է Գոռն ու հավելում,- «Ի դեպ, մեր դասարանի զորակոչված բոլոր տղաները մասնակցում էին պատերազմին։ Տարբեր հատվածներում էինք, ու երբ չէր հաջողվում կապ հաստատել որևէ մեկի հետ, շատ լարված էր անցնում այդ օրը»։ Բարեբախտաբար բոլորը վերադարձան։ Գոռի յոթ դասընկերներից միայն Իգիթն էր վիրավորում ստացել, նա էլ ապաքինվեց։

Պատերազմից հետո ամենածանրը առաջին այցն է Եռաբլուր, որտեղ փնտրում էր ծառայակից ընկերների հարազատ դարձած  դեմքերն արդեն շիրմաքարերին։ «Երբ Եռաբլուրում տեսնում ես շիրմաքարին գրված քո ծննդյան տարեթիվը, չես կարողանում խոսել»,- ասում է Գոռը։  Զորացրվելուց հետո շարունակեց ուսումը համալսարանում։  Ուսմանը զուգահեռ մասնակցում է  «Մտքի զարկ» ՀԿ-ի կազմակերպած «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» դասընթացներին։ Ձգտում է դառնալ պահանջված մասնագետ ՏՏ ոլորտում։

Back to top button