Զբաղվածության պետական աջակցության ծրագիր՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար՝ մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։ Ակնկալվում է թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող, Արցախից բռնի տեղահանված անձանցով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։
«Քո ձայնը» հաղորդման հյուրը Աշխատանքի և զբաղվածության վարչության, Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանն է։