ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմից բերել եմ շունիկիս՝ Լաչինային․ Սարգիս Խաչատրյան․ «Կյանքին ասել այո՛»

Սարգիս Խաչատրյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում։ Տասնվեց տարեկանից աշխատել է։ 2014-ին ընդունվել է Հայաստանի ագրարային համալսարան, 2015-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, ապա՝ Քարվաճառում, որտեղ էլ մասնակցել է 2016-ի քառօրյա պատերազմին որպես ժամկետային զինծառայող։ 2020-ի 44-օրյա պատերազմին Սարգիսն Արցախ մեկնեց որպես կամավորական։ «Արցախյան ազատամարտի վետերաններ»-ի կազմում եղել է հիմնականում Բերձոր-Լիսագոր հատվածներում։

«Պատերազմն ինքնին արհավիրք է, ոչ մի լավ բան չես կարող պատմել պատերազմի մասին, բայց պատերազմըն ինձ մեծ նվերներ է տվել՝ ընկերներիս։ Պատերազմից բերել եմ նաև շունիկիս՝ Լաչինային»։ Պատերազմից հետո Սարգիսին ամենից շատ մտահոգողը, ինչպես ինքն է բնորոշում, ֆեյք արժեհամակարգն էր։ Սեփական տեսակը ավելի լավ հասկանալու և ճիշտ վերլուծելու նպատակով պատերազմից հետո որոշեց ճանապարհորդել, ավելի շատ շփվել օտարների հետ։ Հասկացավ, որ հայերս յուրահատուկ չենք, սովորական ազգ ենք, որն ունի լավ  մշակույթ, հին պատմություն։ Բայց վերջինները մեզ չեն ուժեղացնում այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չենք պայքարել հանուն այդ պատմության ու մշակութային արժեքների։

Back to top button