Էկոսֆերա

Բիզնեսը կկրի պատասխանատվություն՝ իր ապրանքից գոյացող սպառման թափոնի համար․ «Էկոսֆերա»

Արժեքավոր թափոնն աղբավայրում չի մնում, սակայն իրենից արժեք չներկայացնող թափոնները կուտակվում են տարբեր աղբավայրերում և շարունակում են մեծ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը նմանօրինակ խնդիրների ստեղծման համար նախագիծ է առաջ քաշել՝ ներդնելով արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։

Ի՞նչ է այն իրենից ենթադրում և որքանո՞վ կմեծանա բիզնես ոլորտի ֆինանսական բեռը։

Հայաստանում թափոնների կառավարման ոլորտում ներդրվում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։ Ի՞նչ է այն իրենից ենթադրում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ արտադրողը կամ ներմուծողը պետք է պատասխանատվություն կրի արտադրական ողջ շղթայի համար, ընդհուպ, երբ արտադրանքը հայտնվել է աղբավայրում՝ թափոնի տեսքով․ բանն այն է, որ Հայաստանը Սեպայի կոնվենցիայի անդամ է և պարտավորված է օրենսդրությունը հարմարեցնել միջազգային կանոնադրությանը։ Ստեղծվելու է նոր կազմակերպություն, որը համապատասխան վճարի դիմաց, կկազմակերպի ողջ գործընթացը՝ թափոնների էկոլոգիապես անվտանգությունն ապահովելու համար։

Back to top button