Հայագիտակ

Ալեքսանդր Սպենդիարյան-Ռոմանոս Մելիքյան. ճշմարիտ ընկերության պտուղները. «Հայագիտակ»

Կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանը և Ռոմանոս Մելիքյանը վիճում էին, հաշտվում, միմյանց հետ քննարկում էին իրենց ծրագրերը։ Արդյունքում` Ռոմանոս Մելիքյանը ստեղծեց առաջին երաժշտական ստուդիան, որը հետագայում հիմք դարձավ կոնսերվատորիայի համար, իսկ Սպենդիարյանը դրեց սիմֆոնիզմի հիմքերը։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը պատմում է. «Սպենդիարյանն ու Ռոմանոս Մելիքյանը ծանոթ էին դեռ մինչև Երևան գալը։ Սակայն երբ նորաստեղծ երկրորդ հանրապետության հրավերով նրանք եկան Հայաստան և լծվեցին հայկական երաժշտարվեստի կայացման դժվարին գործին, ավելի մտերմացան»։

Նրանք մի կարճ ժամանակ անգամ ապրեցին նույն բնակարանում, հենց այն տանը, որտեղ հիմա Սպենդիարյանի տուն-թանգարանն է։ Սպենդիարյանի մահը մեծագույն կորուստ էր Ռոմանոսի համար։ Նա գնում էր մահվան թափորի առջևից ու հեկեկում էր։ Մելիքյանը մեծ գործ արեց Սպենդիարյանի գործերը նրա մահից հետո հանրայնացնելու գործում։ «Ալմաստ» օպերան նրա ջանքերով բեմադրվեց Մոսկվայում, Թիֆլիսում, Օդեսայում։

Back to top button