Մասնագիտություն

Նրանք շտկում են խոսքը՝ օգնելով մարդկանց կյանքի տարբեր փուլերում. «Մասնագիտություն»

Խոսքը երեխայի զարգացման գործընթացի ամենակարևոր գործոններից մեկն է, որի խանգարումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների՝ բացասաբար անդրադառնալով անձի զարգացման վրա՝ անհնար դարձնելով շփումն ու հաղորդակցումը:

Ահա թե ինչու չափազանց կարևոր է հենց վաղ տարիքում անձի խոսքային խանգարումների հայտնաբերումն ու շտկումը:

Խոսքի և հաղորդակցման խանգարումների բացահայտմամբ, կանխարգելմամբ ու հաղթահարմամբ է զբաղվում լոգոպետը՝ օգնելով մարդկանց կյանքի տարբեր փուլերում: Մարդասիրական գիտություն, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումների բնույթը, մեխանիզմներն ու դրսևորումները, մշակում դրանց կանխման, հաղթահարման գիտական հիմքեր, անչափ յուրահատուկ մասնագիտություն, որտեղ միաժամանակ ամփոփված է մանկավարժությունը, բժշկությունը և հոգեբանությունը:

Մասնագիտությունն ունի լայն պահանջարկ ամբողջ աշխարհում: Լոգոպետ դառնալու համար մասնագիտական գիտելիքներից բացի այս մասնագիտության մեջ չափազանց կարևոր է համբերատարությունը, նվիրվածությունը, մասնագետի և այցելուի միջև փոխադարձ հոգատարությունն ու ջերմությունը, յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ցուցաբերելու կարողությունը:

Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի լոգոպեդ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սիրանուշ  Կարապետյանի հետ:

Back to top button