Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրություն: Եթե մարդ եկամուտ չունի, կամ միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից, ինչը գոյանում է նաև նույն աշխատող քաղաքացիների վճարած հարկերից.
- ի՞նչ նոր ծառայություններ են ներառված այդ փաթեթում
- ի՞նչ կստանան ապահովագրված և չապահովագրված քաղաքացիները
- ի՞նչ ռիսկեր է պարունակում այդ համակարգի ներդրումը։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են Առողջապահության նախարարության հասարակական հիմունքներով խորհրդատու Սամվել Խարազյանը և Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանը: