ԿարևորՀասարակություն

Օրը` կարճ․ 13․02․2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի և Ճրագալույցի տոնը: Տեառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։ Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։ Տոնական արարողությունները սկսվում են տոնի նախորդ երեկոյից: Խարույկները վառում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական կարգի, փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ:
Մարդիկ եկեղեցուց լույս են տանում՝ իրենց տան բակում խարույկներ վառելու։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել էր 81 կգ կշռող ծանրաձողը։

Երևանի ավագանին այսօր երկրորդ նստաշրջանի առաջին նիստում քննարկեց տրանսպորտի նոր սակագին սահմանող աղմկահարույց նախագիծը։ Ավագանին նախագիծը քննարկեց, սակայն չքվեարկեց․ քվեարկությունից առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը այն հանեց օրակարգից, շեշտելով՝  նպատակը քննարկում ծավալելն ու կարևոր նախագիծը անհրաժեշտ լրամշակումների ենթարկելն է։ Նախագծի հեղինակները կշարունակեն քննարկել տոմսային համակարգի ներդրումն ապահովող նախագիծը, սակայն մինչ այդ վստահեցնում են՝ վերջնական տարբերակում անպայման արտոնություններ կլինեն, իսկ երթևեկի սահմանափակումները կհանվեն։

Հայրենական առաջին արբանյակը ստեղծած «Հայասաթ» թիմը բարեհաջող գրանցում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակից ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծություն։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակի ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծությունը։ Թիմը շատ ոգևորված է, քանի որ այդ աշխատանքները, ինչպես նաև օրինաչափորեն ծագող որոշակի դժվարությունները հանդիսանում են կրթական, հետազոտական և նոր բացահայտումների անփոխարինելի հարթակ»,-հայտնում են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից:

Առավոտյան ժամը 5.30-ին էր, որ կրակոցի ձայներ լսեցինք, գյուղի վրա չէին կրակում, դիրքերի վրա, հիմա չկա կրակոց, բայց դե անհանգիստ ենք՝ ամեն պահ կարող է ամեն ինչ պատահել»,-ասում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Արմինե Հովհաննիսյանը։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով,  հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։

Ներքին Հանդում Ադրբեջանի սադրանքը ակնհայտ ծրագրերից բացի, ունի նաև չերևացող դրադապատճառներ։ Վերլուծաբանները առանձնացրել են մի քանի նպատակ, որոնք կարող են մեր տարածաշրջանում նոր պատերազմ հրահրել։

Տևական ժամանակ է, ինչ տարբեր վերլուծական կենտրոններ ընդգծում են նոր պատերազմի հավանականությունը։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ ինչ զարգացումների կարող է բերել Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքը և ինչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Այսօր Հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Մարդկանցից շատերը, ովքեր Հայաստան են փախել նախորդ տարի տեղի ունեցած լայնածավալ   արտագաղթի ընթացքում, իրենց հետ վերցրել են որոշ իրեր, իսկ երբեմն ոչինչ՝ այսպիսով ապավինելով արտակարգ օգնության հասանելիությանը:

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները կհրապարակի ավելի ուշ:

Կարդացեք նաև

Back to top button