Հայագիտակ

Ինչո՞ւ են լաց լինում մարդիկ և ինչպե՞ս է լացն արտացոլվում բանահյուսության մեջ. «Հայագիտակ»

Ինչո՞ւ են լաց լինում մարդիկ և ինչպե՞ս է լացն արտացոլվում բանահյուսության մեջ։ Հայ գրականության մեջ հայտնի են Գրիգոր Նարեկացու լացը «Մատյանում», Խորենացու հայտնի ողբը՝ «Հայոց պատմության» մեջ`, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» վեպը և այլն։

Բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Հայրիյանն ասում է. «Լաց են լինում բոլորը՝ թե կանայք, թե տղամարդիկ, դա լիցքաթափվելու մի տեսակ է։ Պարզապես կանայք ավելի հաճախ և ավելի երկար են լալիս»։ Տղամարդու լացը շատ ծանր է ազդում բոլորի վրա, քանի որ դա լինում է կարևոր դեպքերում` մտերիմ ու սիրած ընկերոջ մահ, պարտություն պատերազմում, արքայի համար` հողերի կորուստ և այլն։

Back to top button