
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
77 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադիլետ Տուլուբաևի հետ:
Մալխասը հաղթեց 3։2 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
20-ամյա հայ մարզիկը հաղթեց 13:5 հաշվով:




