Էկոսֆերա

50 միկրոն հաստությանբ պոլիէթիլենային տոպրակների ծրագիրն անարդյունավետ է, այն գնահատվել է ընդամենը 10%. «Էկոսֆերա»

2022թ․-ի հունվարի 1-ից Հայաստանում հայտարարվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացման արգելք։ Իսկ ահա դրանից ուղիղ երկու տարի անց՝ 2024 թվականի հունվարի 1-ից, հայտարարվեց այդ արգելքի հանման մասին։

Ինչո՞ւ չհաջողեց ծրագրի առաջին փուլը և ի՞նչ է նախատեսվում հաջորդիվ։

Պոլիէթիլենային տոպրակներն ամենուր են. բացի վաճառման կետերից, նաև բնության մեջ, գետերում, լճերում և այլուր, իսկ դրա պարունակության մեջ առկա միկրոպլաստներն արդեն հայտնաբերվել են մարդկանց օրգանիզում, ինչի մասին կան տարբեր գիտական հրապարակումներ։

Աշխարհի շատ երկրներում հրաժարվել են պոլիէթիլենային տոպարկներից, որոշներն այդ ճանապարհին են, ինչպես և Հայաստանը։ Թեև օրենսդրական փոփոխություններ արվեցին՝ արգելք դնելով մինչև 50 միկրոն պոլիէթիլենային տոպրակների կիրառման վրա, սակայն դեռևս պոլիէթիլենային տոպարկների վաճառքն ու սպառումը լայն տարածում ունի մեր երկրում։ Իսկ ամենակարևոր խնդիրն է՝ այդ տոպրակները շարունակում են հայտնվել աղբավայրերում ու շրջակա միջավայրում։

Back to top button