Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիները պետպատվերով համարակալվում և հաշվառվում են։ Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում։ Կենդանու կորելու կամ գողության դեպքում ականջապիտակը կօգնի վերադարձնել կենդանուն։ Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը միտված է լուծելու ոլորտի խնդիրները։
«Քո ձայնը» հաղորդման հյուրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն է: