Էկոսֆերա

«Սագամար» ՓԲԸ-ն Լոռու մարզում հանրային լսումներ է անցկացրել․ «Էկոսֆերա»

«Սագամար» ՓԲԸ-ն Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի մի քանի գյուղերում հանրային քննարկումներ է անցկացրել՝ «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2024-2027 թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։

Բնապահպանական ՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ մինչ նոր ուսումնասիրություններ անցկացնելը, նախ պետք է հին աշխատանքի հետևանքները վերացնել, խոսքը՝ Արամանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի մասին է, որն այս պահին չի շահագործվում, սակայն պոչանքն ու աղտոտված շրջակա միջավայրը «ժառանգություն» է մնացել տեղի բնակիչներին։

«Սագամար» ՓԲԸ -ն օրերս երկրորդ հանրային լսումներն է անցկացրել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս, Գյուլագարակ համայնքի Պուշկինո և Փամբակ համայնքի Արջուտ գյուղերում: Նախատեսվում է 2024-2027թթ. ընթացքում կատարել Ստեփանավանի հանքային դաշտի Չքնաղ-Արմանիս հեռանկարային տարածքի առանձին երևակումների, հանքայնացված գոտիների, հանգույցների որոնողագնահատողական աշխատանքներ։

«Սագամար»-ն այն նույն ընկերությունն է, որին վստահված էր Ստեփանավանի շրջանի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը։ Տևական ժամանակ շահագործվելուց հետո, ինչ-ինչ խնդիրների պատճառով, հանքավայրն արդեն մի քանի տարի չի շահագործվում, սակայն հետևանքները բնակիչները կրում են մինչև օրս։ Ստեփանավանի «Լոռե» էկո-ակումբ ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյանը հայտնեց, որ դեռևս հստակ չէ՝ Արմանիսի հանքը փա՞կ է, թե՞ գործում է։

Back to top button