Էկոսֆերա

Ամուլսարի ծրագրի հետ կապված կան բնապահպանական, սոցիալական ու տնտեսական ռիսկեր․ Ինգա Զարաֆյան․ «Էկոսֆերա»

  • Բնապահպանական ՀԿ-ը հայտարարություն են տարածել՝ «Լիդիան Արմենիա»-ի բաժնեմասերի 12.5 տոկոսը Կառավարությանը փոխանցելու մասին։
  • Ինչպե՞ս են հայտնաբերվել կայսերական պինգվինների նոր գաղութներ Անտարկտիդայի սառույցի վրա։

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ն բաժնեմասերի 12.5 տոկոսը փոխանցում է Կառավարությանը։ Մասնավոր ընկերության նվիրատվությունը հունվարի 18-ին ընդունվեց գործադիրի նիստում։

Բնապահպանական ՀԿ-ների արձագանքը շատ չուշացավ։ Հասարակական կազմակերպություններն ու ՀՀ քաղաքացիները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ Կառավարության որոշմամբ անտեսվում է ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքները։

ՀԿ ներկայացուցիչները թվարկել են բոլոր այն մտահոգիչ կետերը, որոնք ի սկզբանե առկա են եղել նշված հանքավայրի շահագործման դեպքում։ Նաև ընդգծվել է, որ շարունակելու են պայքարել, որ Ամուլսարը մնա սար, և Հայաստանում հանրային շահը գերակայի մասնավոր շահին։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Էկոլուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանի հետ։

Back to top button