Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Իմ ամենամոտ ընկերներից տասներկուսը զոհվել են․ Բենիամին Պողոսյան․ «Կյանքին ասել այո՛»

Բենիամին Պողոսյանը ծնվել է 1997 թվականին Գյումրիում։ Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2019-ին զորակոչվել է բանակ, ծառայել Արցախի ՊԲ-ի Մատաղիսի զորամասում , որի կազմում էլ մասնակցել է 2020-ի 44-օրյա պատերազմին։ Հոկտեմբերի 2-ին ԱԹՍ-ի հարվածից բեկորային ծանր վիրավորումներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում, բայց տուժել են հատկապես ոտքերը, որոնք ծանր այրվածքներ էին ստացել։

«Ընկերներիս ծնողները հիվանդանոցում ինձ գտել էին, նրանք իրենց տղաներին էին փնտրում։ Հետո իմացա, որ բոլորի որդիները զոհվել են։ Իմ ամենամոտ ընկերներից տասներկուսը զոհվել են։ Տասներկուսն է նաև Բենիամինի վիրահատությունների թիվը։ Վերականգնողական տևական բուժում է ստացել Զինվորի տանը։ Իսկ կնոջ հետ ծանոթացել է Այրվածքաբանական կենտրոնում։ Կամավոր հիմունքներով հիվանադանոցում վիրավոր զինվորին օգնող գեղեցկուհին շուտով նրան որդի կպարգևի։

Մասնագիտական առումով Բենիամինի համար բեղմնավոր էր հատկապես 2021 թվականը։ Այդ թվականին Գյումրիում կայացավ նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 2021-ի նոյեմբերին նկարիչ-քանդակագործ Բենիամին Պողոսյանի աշխատանքները ներկայացվեցին նաև ՀՀ ԱԺ-ում կազմակերպված անհատական ցուցահանդեսում։ 2021-ից համագործակցում է արտմենեջմենտի ոլորտում հայտ ներկայացրած LIVER ընկերության հետ, որն ի թիվս այլ ծրագրերի կազմակերպում է նաև զոհված արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ, մշտապես համագործակցում պատերազմի մասնակից արվեստագետների հետ՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները՝ ցուցահանդեսներում և միջազգային հարթակներում։

«Արվեստը շատ է օգնում, բայց ոչ թե մոռանալ պատերազմը, այլ համակերպվել»,-ասում է Բենիամինը։

Back to top button