ԿարևորՔաղաքական

Վահան Քերոբյանը Բեռլինում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։ Խոսել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերից, մասնավորապես` ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը և առաջարկել գերմանացի գործարարներին օգտվել այդ ծրագրերի կողմից առաջարկվող հնարավորություններից, ինչպես նաև համագործակցել տարբեր ոլորտներում։

Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

Կարդացեք նաև

Back to top button