ԿարևորՄշակույթ

Փարաջանով-100. «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդես` Կինոյի տանը

Տարին հոբելյանական է. հունվարի 9-ին լրանում է Սերգեյ Փարաջանովի 100 ամյակը։

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 9-ին՝ ժամը 12:30-ին, Երևանի Կինոյի տանը (Վարդանանց 18) կբացվի Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսը։

Կցուցադրվեն ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, ինչպես նաև այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի աշխատանքները՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։

Դավիթ Գալստյանը փարաջանովյան դրվագների մոտիվներով իրականացնում է իր սեփական երկխոսությունը արհեստական բանականության հետ՝ շարունակելով կերպափոխումները, որոնք Փարաջանովը սկսեց բանտում և ավարտեց ազատության մեջ։ Նա լիահույս էր, որ «իր կյանքից հետո Ջոկոնդան կսգա իր մահը», մինչդեռ դրա փոխարեն «Ջոկոնդան համառորեն շարունակում է փառաբանել նրա կյանքը»։

Ցուցադրությունը բաց կլինի մինչև հունվարի 16-ը։

Կարդացեք նաև

Back to top button