Մտքի ուժը

Կառավարվող ճանապարհային նշան. հայ գիտնականների եզակի առաջարկը. «Մտքի ուժը»

Ծննդյան թիվը 2023, ունի ծննդյան վկայական՝ տրված մտավոր սեփականության գործակալածության կողմից։ Նրան անվանում են կառավարվող ճանապարհային նշան։  Ձյուն, անձրև, թե փոթորիկ.եթե հայ գիտնականների գյուտը միս ու արյուն ստանա, բնության այս երևույթներն այլևս սարսափելի չեն լինի վարորդների համար։ Ճանաարհային նշանը, որն արագության առավելագույնս սահմանափակում է  ենթադրում, հայ գիտնականներն առաջարկում են ինտերակտիվ դարձնել։ Թե ինչպես,  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ Վալերիկ Հարությունյանն է մանրամասնում։

Պատմում է․ «Նշանը կլոր է, կարմիր շրջանակով։ Մեջտեղում թիվ է։ Այն դրված է ճանապարհին։ Սիսիանի ճանապարհին, եթե ձյուն է, 60 կմ ժ երթևեկող մեքենան կարող է շուռ գալ ձմռանը։ Մեր նշանը սնուցումը ստանում է արևի լույսից, ակումուլյատորի մեջ լիցքավորվում է։ Լեկտրոնային բլոկը լուսային դիոդներով փոփոխվում է՝ ըստ եղանակային պայմանների։ Սա արհեստական բանականության նման է։ Աշխարհում նման սարքերը կառավարվում են հեռախոսով։ Մեր սարքը չունի ոչ մեկի կարիքը։ Ունի տվիչ, եթե տեղումներ են, արագությունը ավտոմատ իջեցնում է հենց ճանապարհային նշանի վրա։ Վարորդը հեռվից հասկանում է, որ պետք է արագությունը իջեցնի»։

Հարությունյանի ղեկավարած ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում։ Դրանցից մեկի արդյունքն էլ փոփոխական տեղեկատվությամբ  առավելագույն արագության սահմանափակում կառավարվող ճանապարհային նշանն է։    Հայաստանի ամենավտանգավոր մայրուղային հատվածն ըստ գիտնականի Երևանի Պռոշյան հատվածն է։ Բացատրությունը ինչպես գիտական, այնպես էլ մասնագիտական է։

Բացված են բազմաթիվ հետադարձի տեղեր, եթե սահմանված արագությունը 90կմ/ժ է, ապա դրանք պետք է լինեն 3-5կմ ոչ հաճախակի։ Մինչդեռ այս դեպքում այդպես չէ։  Մ2 ՝ Երևան-Երասխ Իրանի սահման հատվածում էլ երկու բետոնե ճանապարհ կա։

Հայաստանի ճանապարհներին գիտական հաշվարկներով մոտ 300 սև կետ կա։ Գիտնականն այժմ Երևանի վտանգավոր հատվածների վերլուծությունն է անում։ Արդյունքները գիտական հոդվածի ձևով կհրապարակվեն։ Սև կետերի վերացման համար կան կարճաժամկետ, միջնաժամետ ու երկարաժամկետ միջոցառումներ՝ ասում է գիտնականը։  Հայ գիտնականների առաջարկած սև կետերի դեմ պայքարին ճանապարհային նշանը կօգնի՝ ասում է։ Ընդհանրապես վթարների թիվը կնվազի, եթե ճանապարհներն ավելի անվատնգ դառնան։

Փորձարկման վայրից վերադառնալիս էլեկտրոնային կրիչի վրայից տվյալները համակարգչին են փոխանցում ու պահում արդյունքները, արձանագրում է Կարո Մոսիկյանը։ Սարքը կահավորված է տենզոմետրական տվիչով՝ հաշվարկավերլուծական էլեկտրոնային բլոկով, որտեղ կատարվում են կցման գործակցի ուղղումները՝ կախված ճանապարհածածկի վիճակից: Չափումները կատարվում են 2 վայրկյան միջակայքերով, 7 կետում՝ 14մ հեռավորության վրա: Չափման բոլոր տվյալները գրանցվում են տեղեկատվության էլեկտրոնային կրիչի /չիպի/ վրա, նաև հետագա օգտագործման համար:

Ցանկացած երևույթ ունի գիտական բացատրություն, ասում է շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարո Մոսիկյանը. Վերլուծական կենտրոն է անրաժեշտ, որը կվերլուծի, կհասկանա պատճառները՝ նպաստելով վթարայնության նվազմանը։

Գիտնականները, վկայակոչելով վիճակագրությունը փաստում են, մեկ միլիոն բնակչի հաշվով զոհերի ցուցիչով Հայաստանից առաջ է միայն Վրաստանը։ Հայ գիտնականները վստահ են՝ իրենց առաջարկը կօգնի կարգավորել վտանգավոր երթևեկությունը։

Back to top button