
Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից՝ ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում:
«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է գրառման մեջ:
Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։
Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։




