ԿարևորՔաղաքական

Սրտի խորը կսկիծով տեղեկացա տեղի ունեցած ողբերգության մասին. ՀՀ վարչապետը ցավակցել է Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։

Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում:

Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանատան հարեւանությամբ պայթյուններ են տեղի ունեցել, որի պատճառով զոհվել է 103 մարդ, ավելի քան 153 մարդ տուժել է։

Կարդացեք նաև

Back to top button