Բուժաշխատողի էթիկայի կանոնների կիրառումը կարևոր է՝ բուժառուների հետ շփումը կանոնակարգելու իմաստով։
Բժիշկ-բուժառու հարաբերությունների հիմքում միշտ պետք է ընկած լինի վստահությունը բժշկի հանդեպ, հավատը ապաքինման նկատմամբ։ Այս ամենը շատ կարևոր գործոն է մեր բժշկական իրականության մեջ, սակայն որքանո՞վ է դա պահպանվում և ի՞նչ սխալների են հանդիպում այս ընթացքում, որոնք կարող են խոչընդոտել պրոցեսի ճիշտ ընթացքին։
«Քո ձայնը» հաղորդաշարի հյուրը բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ուռոլոգ Դավիթ Տոնոյանն է։




