«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկել է իր տեսակի մեջ առաջին «Սոցիալական ներդրումային ֆոնդը»՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում սոցիալ-տնտեսական աճը և նպաստել սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումային էկոհամակարգի զարգացմանը: «Սոցիալական Ֆոնդը» նպատակ ունի ներդրումներ կատարել սոցիալական ձեռնարկություններում, որոնք կարող են էական դեր ունենալ Հայաստանում սոցիալական-տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման հարցում։
«Քո ձայնը» հաղորդման հյուրն է «Ցե-Կվադրատ Ամպեգայի» Գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանը:




