Մտքի ուժը

Հայ գիտնականները ճանապարհածածկի հետ անվադողի կցման գործակցի չափման սարք են ստեղծել. «Մտքի ուժը»

Ճանապարհածածկի հետ անվադողի կցման գործակցի չափման սարք․ հեղինակները հայ գիտականներն են, գյուտն արդեն արտոնագիր ունի։ Գիտնականներն արձանագրում են՝ Հայաստանում նման սարքի կարիք կար։ Կարևորը միտքն էր, այն եկավ, հետո արդեն երկար են աշխատել ու գրեթե հարյուր տոկոս արդյունք ապահովող սարք ստացել։

Ասում է՝ ՃՏՊ փորձաքննություններն այժմ իրականացնում են հիմնականում կամ արգելակման ուղու բանաձևով կամ աչքաչափով, բայց այդ հաշվարկները իրականությանը չեն համապատասխանում։ Մինչդեռ սարքը հստակ տվյալներ է գրանցում. «Տեսնում են եղանակը չոր է, գրում են 0․7 կամ 0․8 գործակից, կատարում են հաշվարկը։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Բայց մեր սարքը հստակ կարող է ցույց տալ անվադողի կարճման գործակիցը։ Տարբեր ճանապարահային պայմանների դեպքում սարքը փորձարկել ենք»։

Սարքի աշխատանքի սկզբունքը հիմնված է երթևեկության ընթացքում ճանապարհածածկի հետ ավտոմոբիլի անվադողի շփման նմանակմանը ճանապարհային տարբեր պայմաններում։ Պնևմատիկ դողի և ճանապարհածածկի կցման գործակցի չափումները իրականացվում են անվադողի տարբեր տեսակարար բեռնվածքի նմանակմամբ։ Սարքն ունի կոճղակներ՝ ռետինե սովորական և արհեստական ներդիրներով /ձմեռային և ամառային պայմաններ/: Սարքը կահավորված է էլեկտրոնային բլոկով՝ կցման գործակցի չափման և հաշվարկի համար՝ հաշվի առնելով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներ պահանջները:  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարո Մոսիկյանը պատմում է՝ գաղափարը մեկ ժամում եկավ, բայց պատրաստման գործընթացը երկար տևեց։

Հետազոտություններ կարող են իրականացնել ճանապարհի տարբեր հատվածներում, տարբեր տեղամասերում, վտանգավոր հատվածներում, որոնք մասնագիտորեն «սև կետեր» են կոչվում։ Արդյունքը 100 տոկոսին մոտ է։ Փորձարկման վայրից վերադառնալիս  էլեկտրոնային կրիչի վրայից տվյալները համակարգչին են փոխանցում ու պահում արդյունքները՝ արձանագրում է Կարո Մոսիկյանը։ Սարքը կահավորված է տենզոմետրական տվիչով՝ հաշվարկավերլուծական էլեկտրոնային բլոկով, որտեղ կատարվում են կցման գործակցի ուղղումները՝ կախված ճանապարհածածկի վիճակից: Չափումները կատարվում են 2 վայրկյան միջակայքերով 7 կետում՝ 14մ հեռավորության վրա: Չափման բոլոր տվյալները գրանցվում են տեղեկատվության էլեկտրոնային կրիչի /չիպի/ վրա, նաև հետագա օգտագործման համար: Ցանկացած երևույթ ունի գիտական բացատրություն, ասում է շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարո Մոսիկյանը։

Փորձասարքով հետազոտություններ են իրականացրել գրեթե բոլոր ավտոճանապարհների վրա՝ ասում է Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան, շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ Վալերիկ Հարությունյանը։ Նշում է, որ ստացված արդյունքների հիման վրա գիտական հոդված են պատռրաստել: Առանձնացրել են նաև մայրուղիների վտանգավոր հատվածները։ «Հայաստանում նմանատիպ սարք գոյություն չունի։ Աշխարհում եղածներն էլ բարձր գին ունեն։ Հայ գիտնականները պատրաստ են առևտրայանցնել իրենց գյոտն ու առաջարկը կիրառության մեջ դնել։

Կարդացեք նաև

Back to top button