Էկոսֆերա

Մեղրաձորցիները հանք չեն ուզում. «էկոսֆերա»

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացել է «ԱՄ ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրաձոր բնակավայրի տարածքի Թեժագետ տեղամասում նեֆելինով հարուստ սիենիտների ( նեֆելինային սիենիտը ալյումինի հումք է) հաշվարկված պաշարների վերագնահատման համար անհրաժեշտ երկրաբանահետախուզական ուսումնասիրության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում:

Վարչական ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով մեկ անգամ արդեն մեղրաձորցիները անհամաձայնություն են հայտնել ծրագրին, բայց օրենքի պահանջը հաշվի առնելով, կրկին լսում են ընկերության ներկայացուցիչի փաստարկները։ Քննարկումն անցավ բավականին լարված մթնոլորտում։ Նախ ընկերության երկրաբանը ներկայացրեց, թե ինչ ծրագիր ունեն տարածքի հետ կապված, որից հետո բնակիչները սկսեցին ուղղել հարցեր և հակադարձել ընկերության ներկայացուցիչների այն տեսակետին, թե էկոլոգիական տեսակետից դա անվտանգ գործընթաց է, որևէ վնաս շրջակա միջավայրին չի պատճառվի։

Ամեն դեպքում, այս անգամ ևս բնակիչները և քաղհասարակությունը մերժեցին ծրագիրը։

Back to top button