Դպրություն

Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև. «Դպրություն»

EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Պաշտպանության նախարարությունների հետ համատեղ իրականացնում է «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» ծրագիրը։ 

Գիտության և կրթության բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով քաղաքացին կարող է դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմին:  Տարկետում ստանալու հիմք է նաև «Հայոց լեզու», «Հայ գրականություն» կամ «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

Գործող կարգի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:  

Ի՞նչ իրավական ակտեր կան, որոնցով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կրթության հիմքով տարկետում ստանալու գործընթացը: Եվ ո՞վ  ու ինչպե՞ս է վերահսկում արտասահմանում մեր սովորողների կրթության  իրացման գործընթացը։

«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության գլխավոր իրավաբան Արա Կոդաբաշյանը, EducationUSA Armenia ծրագրի ղեկավար և կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը:

Back to top button