
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգում, համաձայնագրի կողմ 6 երկրների պաշտոնյաների ներկայությամբ, ասել է ՌԴ-ում Իրանի դեսպանը:
ԻՌՆԱ-ի հետ զրույցում Քազեմ Ջալալին նշել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ իրանական ապրանքների շուրջ 96%-ի արտահանումը Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Հայաստան և հակառակը՝ այդ երկրներից Իրան, կիրականացվի առանց մաքսատուրքերի»:
Նա հավելել է. «Սա շատ մեծ համաձայնագիր է, որի շուրջ բանակցությունները տևեցին շուրջ երեք տարի և որոնց ավարտին անդամ հինգ երկրները պետք է հայտարարեին իրենց համաձայնության մասին: Դա տեղի ունեցավ և համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին»:




