ԿարևորՍպորտ

Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը Հայաստանը կունենա 2 մասնակից

Դեկտեմբերի 14-16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի 2023 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

«Հայաստանից կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը:

Մասնակիցների ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3RGbmt5

Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 14-ից 15-ը՝ 11 խաղափուլով:

Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 16-ին՝ 13 խաղափուլով»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button