Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան մտադիր է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել, այսօրն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է պաշտոնյան։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ Էստոնիայի պարտքն է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,-հանդիպումից հետո X-ի գրառման մեջ ասել է նախարար Ցահկնան։
«Կարևոր է շարունակաբար խոսել մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների մասին։ Հակառակ դեպքում ամեն ինչ կկրկնվի»,- Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է Մարգուս Ցահկնան։




