Էկոսֆերա

Լոռին հանքարդյունաբերական ընկերություններին գրավում է ոչ միայն արժեքավոր մետաղներով, այլև՝ տորֆով․«Էկոսֆերա»

«ՀԱՄԶԱՉԻՄԱՆ-ԷԿՈ» ՍՊԸ-ն Մարգահովիտում հանրային լսում է նախաձեռնել Մարգահովիտի տորֆի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

Հանրային քննարկումը նախատեսված է 2023թ․-ի դեկտեմբերի 11-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական կենտրոնում։

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը նշում է, որ համայնքի բնակիչները դեռևս 2018թ․-ին դեմ են արտահայտվել նման մի նախագծի, բնակիչներն ընտրում են տուրիզմի ոլորտը։ Նա պատմեց, որ արդեն մայրաքաղաքից կան բնակիչներ, որոնք տեղափոխվել են Մարգահովիտ ապրելու և աշխատելու։ Մինչդեռ, հնարավոր հանքավայրի շահագործումը կարող է էապես վնաս հասցնել տուրիզմի ոլորտին, ինչպես նաև՝ մարդկանց առողջությանը։

Back to top button