Էկոսֆերա

Կարևոր է ջերմոցային գազերի գույքագրումը և ՀՀ-ի հաշվետվության պատրաստումը․ Դիանա Հարությունյան․ «Էկոսֆերա»

Երևանում կայացել է «Փարիզյան համաձայնագրի ներքո կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները. «Էներգետիկա» սեկտոր»» խորագրով աշխատաժողովը:

Աշխատաժողովի նպատակն էր շահառուներին ներկայացնել Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև Հայաստանի 2021-2030թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործման առաջընթացի գնահատման շրջանակում քննարկել «Էներգետիկա» սեկտորում, որպես հիմնական արտանետող սեկտոր, մեղմման քաղաքականությունների ու միջոցառումների ընտրության սկզբունքները:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը, ովքեր ընդգծեցին չափումների, հաշվետվայնության և հավաստագրման կայուն համակարգի անհրաժեշտությունը Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի հանձնառությունների իրականացման ուղղությամբ առաջընթացի գնահատման, ինչպես նաև պատշաճ հաշվետվողականության իրագործման և էներգետիկ ոլորտում կլիմայական հարցերի ներկառուցման առումով:

«Կան գործընթացներ, որոնք ՀՀ-ն որպես կլիմայի փոփոխության կոնվենցիայի և Փարիզի համաձայնագրի կողմ երկիր իրականացնում է։ Այս առումով կարևոր է ջերմոցային գազերի գույքագրումը և ՀՀ-ի հաշվետվության պատրաստումը»,— իր խոսքում նշել է Դիանա Հարությունյանը։

Back to top button